Armen Melikian











Կույս աղջկա փքանքը Կուսաստանի գրականության առասպելներից մեկն է: Այստեղ կնոջ արժեքը որոշվում է հպարտության աստիճանով: Արդյունքում` տղամարդու և կնոջ մտերմության դաշտ գոյություն չունի: Հրապարակային մտերմությունն անհաշտ վերաբերմունքի է արժանանում: Եթե տղամարդ ու կին միասին երևան մի վայրում, ֆիքսվում են որպես «էն բանից» անողներ: Եթե տղամարդը երկու տարբեր կանանց հետ երևա, ուրեմն երկու կանանց հետ «էն բանից» է անում: Սրա հետևանքով քաղաքակիրթների համար որակվում է «ման եկող», ոչ քաղաքակիրթների համար` «սրիկա», իսկ կինը երկու դեպքում էլ` «բոզ»:

Այդ դեպքում ինչպե՞ս որակես այն տղամարդուն, որը տասը տարբեր կանանց հետ է երևում, ինչպես ես: Իսկ այս կանայք… «ինչո՞ւ չէին հասկանում, որ ես Կուսաստանի թիվ մեկ սրիկան էի»…

- Խե՜ղճ կանայք: Այս սրիկան ո՜նց է խաբում

Կուսաստանում ապրում են գաղտնի` պահպանելով իրենց «պատիվը»:

Ես անպատիվ շուն էի:

Կնոջ ընտրության հարցում կուսմարդը ենթարկվում է արհեստական սահմանափակումների, որն արդարացվում է ավանդույթի քողի տակ: Տղամարդը և կինը լիարժեք չեն շփվում իրար հետ, քանի դեռ կին և ամուսին չեն: Սա մեծ բացթողում է նրանց հարաբերությունների մեջ:

Տղամարդը մոտենում է կնոջը` գայթակղված բացառապես արտաքին կողմերով, որոնք են` մարմնական ենթադրյալ գրավչությունը, «տվյալները»` բնակավայրը, սոցիալ-տնտեսական դրությունը` հոր ունեցվածքը, պաշտոնը և այլն: Օրինակ, չիմանալով կինն անկողնի ինչ կրթություն ունի, քանի որ ինքն էլ, սովորաբար, ոչ մի բանի կրթություն չունի:

- Ի՞նչ է, ուզում ես հիվանդ ամերիկացիների նման միայն սեքսո՞վ զբաղվենք:

- Չէ, բլլոթ խաղալով, գուլպա հյուսելով: Մինչև արական և իգական էներգիաների փոխհարաբերությունը չլիաժեքայնացվի, մարդու ոռը ղազզըխ էլ խոթես, մի քայլ առաջ չի գնա: Գնա էլ, դա կլինի այլ բաների հաշվին:

- Սեքսը կեղծ կատեգորիա է:

- Կեղծը դուք եք:

- Մենք քաղաքակրթություն ենք ստեղծում:

- Կկործանվի:

- Եթե սեքսը ազատ թողնենք, բոլորը կհետևեն կենդանական ստորին բնության:

- Միևնույն է, կհետևեն` ավելի հիվանդագին դրսևորումներով: Չես կարող կանխել, դարն ուրիշ է: Փախչելով, դաշտը կթողնես սեքսի վաճառականներին: Հին մոտեցումներով ոլորտը չես կարգավորի: Իսկ առանց կարգավորելու չես կարող ավելի բարձր ոլորտներ մշակել: Կքայքայվի: Պետք է սկսել արմատից: Արմատը սեքսն է: Միակ խնդիրը հողի տակ չմնալն է: Եթե մնում ես, դա քո՛ խնդիրն է, ոչ թե սեքսի:

Կուսաստանի ազնվական կանանց դասակարգը միօրինակ հոգեբանություն ունի: Ծխախոտը բերնին, «ազնվական կինը» թխսկան հավի անտարբեր, ծույլ ու թեք հայացքով նայում է շուրջը թավալվող տղամարդկանց` արհեստական ծանրությունն ու արհամարհանքը շփոթելով կանացի արժեքների հետ:

Իսկ կինն ընդհանրապես տղամարդու հանդեպ ունի վերաբերմունքի մի չափանիշ: Անկախ նրա` իր հանդեպ դրսևորած հետաքրքրությունից, կամ հավանում է, կամ ծաղրում` բամբասելով ընկերուհիների հետ, նույնիսկ եթե նա հասարակ անցորդ է:

«Կույսերի» ոռատու ենթախավի մոտ հարգանք չկա մարդ էակի նկատմամբ, եթե իրենց հոր տարիքից փոքր տղամարդ է: Սրա հետևանքով բացակա է քաղաքակրթական այն դաշտը, որտեղ հնարավոր լիներ կառուցել լիարժեքորեն գործող, կիրթ հասարակություն: Տղամարդու արժևորումը կատարում են ժուռնալներից սովորած «քաղաքակրթության» աչքերով

Աշխարհի լավագույն կանա՜յքծնրադրում են Մազոխստանի բանաստեղծները, երգիչները, տերտերները: Փափկասո՜ւն տիկնա՜յք հայո՜ց

Մա՛տ:

 

*   *   *

 

Կուսաստանում հոգևորը ծնվում է պայմանագիր ստորագրելուց հետո. «Նախ դրամը տուր, հետո՛ ապրանքը կու տամ»:

- Սերը տեխնիկայի հարց ա,- ասել է ընկերուհիներիցս մեկի «ձեռքը խնդրելու» եկած Կուսխորհուրդի երեսփոխանի հարուստ տղան:

- Տեկտոնական հարց ա,- ձեռ է առել ընկերուհիս: «Աչքը բացվել» էր սրիկայիս հետ հանդիպելուց հետո, և այլ չափանիշներով էր արդեն նայում տղամարդուն:

Ճարտարագիտական լուծում առաջարկող առաջին թեկնածուն չէր

Մայրաքաղաքից դուրս «աղջկա ձեռքը խնդրել» նշանակում է, որ տղամարդը կուսապանների ուռկանի` աղջկա հոր, եղբոր, հորեղբոր, քավորի թույլտվությունից հետո միայն կարող է մարմնով մերձենալ: Բայց նախ` պսակի արարողություն: Ավանդույթն իրենց հետ տարել են աշխարհի չորս ծագերը` լուսավորելու համար խավարը:

Երազստանցիների մեծ մասն ավելի հետամնաց է, քան նրանց չհավանած դրախտցիները: Մռապինդ ուղեղներ: Երազստանում ժամանակը կանգ է առել 1915 թվին: Դրախտում` 1922-ին: Երազստանից յոթ տարի առաջ են ընկել և շուտով կբոլորեն ութերորդ տարին. դարը մի տարով առաջ են գնում: Աստված մեծ ջանք է թափում, որ համի սատանայի 2022 թվին Դրախտում հասնեն համի տյառն 1923 թիվ: Իսկ գործակալս նսեմացնում է Աստծուն, նրան հանեմատելով Սատանայի հետ:

Կուսաստանի մայրաքաղաքում, զարգացածների համար պայմանագիրը կարող է նաև բանավոր լինել: Տղամարդն աղջկան պետք է խոստանա «լուրջ նպատակների» մասին, ինչը, ըստ գաղտնատեսների, ամուսնության խոստում է նշանակում: Հետո նոր կարող է մերձենալ, սովորաբար ոչ լրիվ: Ծակը փակ է:

Երկու դեպքում էլ ընդհանուր հայտարարը նույնն է: Կինն ամուսնության խոստում է կորզում տղամարդուց` պաշտոնապես մինչև մահ, որպեսզի թույլ տա «օգտվել»: Սա պաշտոնականացած հոգեմտավոր ահաբեկչություն է տղամարդու դեմ, որի պատճառով էլ աշխարհում զարգացել է մի մեծ ճարտարարվեստ` մարմնավաճառություն և ցոփագրություն:

Աշխարհի որ ծայրում էլ տղամարդը հանդիպի կուսկնոջը, ընկնում է կուսապանների ուռկանի մեջ: Այդ ուրվականը չի չքանում նույնիսկ ամենամտերմիկ պահերին և մղում տղամարդուն օտար կնոջ գիրկ:

Ֆրոյդն ասել է, որ ամեն զույգի անկողնում վեց մարդ կա, այդ թվում ծնողները: Երանի՜: Կուսաստանում` քառասունվեց:

Հիսունվեց միլիոն անվճար համացանցային պոռնկագրական հասցեներ գոյություն ունեն. դեռ համացանցը հասանելի է աշխարհի տղամարդկանց քսան տոկոսին: Եթե ամեն հասցե հազար այցելու է ունեցել, ամեն տղամարդ հարյուր անգամ է օգտվել: Եթե հարյուր հազար

կանայք կորցրել են վեց եռիլիոն կտղանքի հնարավորություն, միայն այս թղթապանակից: Ամեն կին` երկու հազար:

Ո՞վ է մեղավոր

Ինչպես երեխան փոխարինել են շնիկով (ընտելացված, ընտանի շնով), այնպես էլ առնանդամը` թրթռիչով, Կուսաստանում` սմբուկով` հայոց ազգային բույսով:

- Նուբար, հոգիս, երկու կիլո երկար սմբուկ բեր շուկայեն, որ քեզի կյանքիդ մեջ չի կերած դոլմա մը կերցնեմ: Միայն քիչ մը հաստ տեսակեն ըլլա, որ լավ շինեմ, անցյալ անգամվա պես անհամ չըլլա: Երեկ թելեվիզիոնեն ըսին, որ սմբուկը շատ օգտակար է, ահագին վիտամիններ ունի: Քու առողջությանդ համար շատ պետք է: Հայդե հոգիս, չուշանաս:

Տղամարդը` իբրև ավելի դյուրաբեկ արարած, իր մարմնական ու հոգեմտավոր հավասարակշռությունը պահպանելու համար անում է այն, ինչ հասանելի է իրեն` տվյալ պահին եղած դրամական միջոցներով: Սովահար մարդուն չես կշտացնի խորովածի խոստումներով, իսկ առողջ տղամարդը, եթե այլ ճանապարհի մեջ չդնի այդ էներգիան, ո՞ւր կհասնի յուրաքանչյուր յոթանասուներկու ժամը մեկ:

Էգը շահագործում է արուի դյուրաբեկությունը և կորզում գերագույն զոհողությունը` ամուսնություն մինչև մահ: Այս սովորույթներին չենթարկվող տղամարդը պիտակվում է «ման եկող», կորցնում հասարակական արժեքը: Իսկ ով արհամարհում է հօգուտ կնոջ ստեղծված կարգը, դիմում ամոլ կանանց` վտանգելով առողջությունն ու կյանքը, դիմագրավում է ծանրագույն ահաբեկչություն

Պոռնկստանում նա կարող է ձերբակալվել ու բանտարկվել, իր սոցիալ-տնտեսական կյանքը քայքայել: Մեղադրանքը պատճառ է, որ տարիներ շարունակ աշխատանք չկարողանա գտնել: Ոստիկանները հերոսներ, կիսաստվածներ են դառնում նման հետապնդումների համար:

Ալլահստանում դա կարող է հանգեցնել պաշտոնական սպանության:

Կուսաստանում նրա ճակատին ցմահ դրոշմվում է «փիս մարդու» կամ «սրիկայի» խարանը: Ուստի տղամարդը սովորում է խաբել կնոջը, ամուսնությունից հետո նույնպես:

Թեև Պոռնկստանի ու Ալլահստանի հետ համեմատած` Կուսաստանը առաջատար դիրքերում է, մասամբ Նատաշալանդի մշակույթի ազդեցության շնորհիվ, տակավին շատ հեռու է քաղաքակրթական տարրական ձեռքբերումներից:

 

Հատված Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան գրքից:

Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից:

 

 

 



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
Follow

Get every new post delivered to your Inbox.