Վամպիր առհասարակ լինում է առավել գեղեցիկ կինը: Գիտի, որ սեքսի շուկայում իր արժեքը բարձր է, և օգտագործում է այդ դրամագլուխը տղամարդկանց դեմ: Վամպիր կինը դեմքի արտահայտությամբ հայտարարում է իր գինը. «Մեկ միլիոն դոլար»: «Տասը միլիոն դոլար»,- առարկեց մեկը: Ինչևէ: Մեծ շահույթ է. այդ ճանապարհին ինքը ներդնում է ընդամենը մի քանի հազար դոլար: Կուսաստանում ներդրումը գալիս է հոր գրպանից: Անխելք տղամարդիկ (Կուսաստանում այդ պատիվը պատկանում է ախպեր տղերքին) տալիս են պահանջված գինը (- Քուր ջան, պրոբլեմ չունես…), դրա համար էլ շուկայական արժեքը չի իջնում:
Էս ախպերները չգիտեն, եղբայրներս, որ վամպիրին գրպանելու և դարձի բերելու շնավարի ձև կա: Արհամարհել, իհարկե: Բայց ոչ կրավորական պահվածքով: Այդպիսի տղամարդը կարող է կնոջ վամպիրությունը չեզոքացնել, բայց ձեռք չի գցի նրան: Դրա համար հարկավոր է, որ մեր եղբայրական թվաբանությունը սովորեն: Անցնել տասի առջևից և պցիկների կախիչներին ամրացված «Մեկ միլիոն դոլար» մուտքի արժեքի վրա գրել «զրո»: Ինը կարհամարհեն քեզ, հաճախ` մեծ ատելությամբ, հաճախ` անտարբեր, տասներորդը կասի. «Կես միլիոն»:
Սրա հետ արդեն կարելի է սակարկել: Դարձյալ` «զրո»: «Հարյուր հազար»: «Զրո»: «Հիսուն հազար»: Եթե սովորական կնոջ գինը «հինգ հազար» է, սրան կարելի կլինի «տասը հազարով» վերցնել:
Յայ, յայ, յա՜յ… ո՞ւր մնաց հոգի՜ն…
Բանաստեղծների սրտում:
Կեղծավորներ, ձեր բոլոր սերերը կեղծ են. հիվանդ հոգեմտավոր վիճակներից բխող հոգեբնախոսական արտահայտություններ: Ձեր բանաստեղծներն իրենց «ա,բ,գ»-ից «և,օ,ֆ» զառանցում են: Մարդ մի՛այն կարող է իրեն սիրել: Բոլոր այլասիրությունների հիմքն անձնասիրությունն է, այլապես` կուրությունը, որի հետևանքը լինելու է հուսախաբությունը: Ճիշտ չե՞մ ասում, շուն եղբայրներ:
Երբ աշխարհում կա ոչ թե սեր, այլ սիրո մուրացկանների կողմից ստեղծված խանդի, մրցակցության, իշխանության, սեփականության, բարկության և ատելության մի ոստայն, երբ բանաստեղծներն անգամ չգիտեն սերն ինչ է, երբ աշխարհը սմքել է վամպիրների կրնկի տակ, երբ սիրո կրոնները դարձել են ստրկատիրական և այլամերժական համակարգեր, սրիկան ինքը միայն կկարողանա կյանքից ստանալ ինչ ինքն է ուզում, շուռ տալ աշխարհի կարգը վամպիրների պոռնկանոցում:
Պարծենալը իրավցընե անօգուտ է, եղբայրներս. միայն թե Տերոջը տեսիլքներուն ու հայտնություններուն հասնիմ: Մարդ մը կճանչնայի Քրիստոսով, որ տասնըչորս տարի առաջ (մարմինո՞վ էր` չեմ գիտեր, կամ առա՞նց մարմնի` չեմ գիտեր, Աստված գիտե), հափշտակվեցավ մինչև երրորդ երկինքը: Ու կճանչնայի ուրիշ մարդ մը (մարմնո՞վ, թե առանց մարմնի` չեմ գիտեր, Աստված գիտե), որ Դրախտ հափշտակվեցավ ու լսեց անպատմելի խոսքեր, որոնց մասին արժան չէ խոսիլ: Ես այնպիսիին համար պիտի պարծենամ. բայց իմ անձիս համար պիտի չպարծենամ, հապա միայն տկարությանս վրա: Վասնզի եթե պարծենալ ալ ուզեմ, անմիտ պիտի չըլլամ, որովհետև շիտակը պիտի խոսիմ: Եվ տերը ըսավ ինծի. «Իմ շնորհքս հերիք է քեզի, վասնզի իմ զորությունս տկարության մեջ կկատարվի»: Անոր համար համաձայնած եմ տկարություններու, նախատինքներու, տառապանքներու, հալածանքներու և նեղություններու` Քրիստոսին համար, վասնզի երբ կտկարանամ, այն ատեն կզորանամ:
Ուստի սիրելի եղբայրներ, վամպիր կնոջը հինգ մատի վրա խաղացնելը պահանջում է հատուկ արվեստ: Թող սա լինի մեր հանգանակը, մեր լակոտների առաջին գիրքը: Ահա` տասներեք խորհուրդ տուն կառուցողներին, որ Շունը տվեց մարգարեին, երբ լրացան լեռան վրա մենանալու քառասուն օրերը: Անապատին մեջ ձայն մը լսվեցավ, որ կըսեր.
Առաջին`
Նրան քունի՛ր:
Եթե նազ է անում, սիկտիրը թող քաշի, անցիր մյուսին:
Երկրորդ`
Մի՛ սիրիր նրան:
Քո սերը քո մահն է, քո տսերը (կամ իր սերը)` քո կյանքը:
Երրորդ`
Հավատարիմ մի՛ եղիր: Բեկանի՛ր խոստումներդ:
Գրպանելուց հետո շարունակիր փնտրել այլ կանանց: Դամոկլյան սրի նման ուրիշ կանանց կախիր գլխին: Աշխատիր գրպանել ավելի գեղեցիկ կամ երիտասարդ կնոջ, նույնիսկ, եթե դդմագլուխ է. ինչքան փոքր, այնքան լավ:
Չորրորդ`
Նրա վրա «ինվեստ» մի արա. օվկիանոսի վրա տուն չեն կառուցում:
Իմացիր. տանտերը նա է, դու` վարձակալ: Տվածդ կորած է` դրամ, տարի, երեխա: Ուշադի՛ր. նա քեզ օրից օր ներքաշելու է իր ոստայնի մեջ: Քիչ տուր, շատ ստացիր: Թող ինքը հետևի Ոսկե Օրենքին, աղոթի, սպասի արդյունքին: Հեշտ կպոկվես, կթռչես ուրիշի գիրկ:
Հինգերորդ`
Նրա ուսերին թող հարաբերությունների փրկության բեռը:
Եթե հավասարությունից խոսա («Ես էլ կարող եմ նույնը անել»), միանգամից դուրս դիր: Թող անի, սիկտիր: Հաջորդը:
Վեց`
Սանձը պահիր քո ձեռքում:
Անտարբե՛ր եղիր, բացառությամբ հազվադեպ պահերը, այն էլ` մակերեսային ձևով: Մի՛ պատասխանիր զանգերին: Մի՛ գնա խոստացված ժամադրությանդ: Երբեք մի՛ թող, որ քեզ սպասեցնի ո՛չ հանդիպումների ժամանակ, ո՛չ էլ հեռախոսի մոտ:
Յոթ`
Եղի՛ր անթափանց:
Միշտ ունեցիր նրանից կարևոր զբաղմունք: Դու կարևոր ծրագրեր ունես. նրա գործը քեզ նեցուկ լինելն է: Թող հավերժ փորձի քեզ ճանաչել ու հասկանալ, իսկ դու խանգարի՛ր բոլոր փորձերը:
Ութ`
Ապրիր իր հաշվին:
Թո՛ղ աշխատի, և դու ապրի՛ր:
Ամեն ինչ պահանջի՛ր, բան մի՛ վերադարձրու: Թող որ ինքը վճարի ձեր հանդիպումների ծախսերը: Առավելագույն հրճվանքը ստացիր նրանից, ծախսիր նվազագույնը: Միշտ ստացի՛ր, հատկապես սեքս և փող, և հատկապես` եթե հայրը կամ նախկին սիրածներից մեկը հարուստ է:
Ինը`
Մի՛ վստահիր:
Երբեք. խանգարված է: Նրա գոյության իմաստը տղամարդ ստրկացնել է` հաճոյացնելով: Քեզ կծախի, եթե ստրուկ ճարի: Թող հաճոյացնի, մի՛ ստրկացիր: Երբ խղճաս, վտարիր. սրիկան միշտ անզգա չէ:
Տասը`
Լեզուն կտրիր: Նա ահաբեկիչ է, զենքը` լեզուն:
Մի՛ հասկացիր նրան. դա թող անի ուրիշը: Մի՛ հաճոյախոսիր, թերությունները խփի՛ր երեսին: Կարծիք մի՛ հարցրու: Նրա համար խնդիրներ սարքի՛ր: Երբեք մի՛ թող, որ փոքր-ինչ գանգատվի, բառ ասի:
Աշխարհում օրենք չկա հոգեբանական ահաբեկիչներին և մանիպուլատորներին բանտարկելու, այլապես հաջորդ պատվիրանը կլիներ ավելի մեղմ: Խորամանկ էգը կարող է իր լեզվով արուի կյանքին վերջ տալ, իսկ հոգեբանական ահաբեկչության առջև դյուրաբեկ արուին չի թույլատրվում նրա վրա մատ բարձրացնել: Սա է քաղաքակրթություն կոչվածը. թող հետույքը խոթեն: Սուտն է հիմքը քաղաքակրթության, խաբեությունը` ընտանիքին:
Տասնմեկ`
Ահավոր վախեցրո՛ւ:
Սա է եղել և կմնա պոռնիկ ղեկավարելու գերագույն օրենքը:
«Զայրացի՛ր», եթե նվազագույն չափով շեղվի քո կանոններից. դու ես օրենսդիրը: Մեկի փոխարեն տասո՛վ հատուցիր… այն արարքները, որոնք քեզ դուր չեն գալիս, իսկ փոխհատուցիր տասը տոկոսով կամ մի բառով այն, ինչ քեզ դուր է գալիս:
Այս տողատակը Շունը հուշեց մեկ այլ օր.
Որտեղ օրինական է` ծեծիր լաչառ կնոջը: Մի քիչ մեղմ: Իմացիր երբ, և ուր ես խփում: Եթե հղի է, կորիր. ուշացել ես կրթել, մեղքը քոնն է: Միշտ չէ, որ կազատվես նման կնոջից, մանավանդ եթե երեխաներ ունես: Հիշիր. քո քայլերի պատասխանատուն դու ես: Բայց եթե մյուս պատվիրանները լավ պահես, սրա կարիքը չի էլ լինի: Ամեն դեպքում: Իսկ որտեղ օրինական չէ, թող օրենքը փոխեն: Բնության ուժերի դեմ գործող օրենքը տղամարդուն մղում է կեղծավոր կյանքի` իր իսկ կյանքի փրկության համար: Իհարկե կարող ես տասն անգամ լաչառ լինել, բայց նա այդ մշակույթի մեջ է ծնվել, հետևում ունի հազարամյակների փորձը: Ինքը դիմում է իր փորձին. դու էլ դիմիր քո փորձին: Եթե «քաղաքակիրթ» մարդ ես, ուրեմն սատկիր:
Տասներկու`
Լքի՛ր նրան: Ժամանակավոր կամ հավերժ:
Առանց որևէ պատճառի կամ բացատրության: Թող քեզ պահել սովորի:
Ինչո՞ւ ես հղիացրել, ինչո՞ւ ես ամուսնացել: Լքի՛ր, հատկապես եթե խաբել է: Մի՛ կապիր քեզ «բարոյական» շղթաներով: Թող «քաղաքակիրթ» դմբո աշխարհը իր սխալները սրբագրի. դարեր կանցնեն, մինչև պատմությունը իր հունը գտնի: Մինչ այդ դու վայելիր կյանքդ:
Տասներեք`
Դո՛ւ ես նրա աստվածը. մի՛ թող, որ քեզնից զատ ուրիշ աստված պաշտի:
Ոչնչացրո՛ւ նրա մեռելներին, ողջերին, աստվածներին: Ապուշ է այն տղամարդը, ով հարաբերվում է կնոջ, հատկապես վամպիրի հետ` իմանալով, որ ինքը փոխարինելի է:
Սրիկան պոռնիկի անտիդոտն է: Նա միայն կկարողանա վնասազերծել նրան: Նա միայն կկարողանա հավասարակշռության մեջ պահել նրան… հավասարակշռությունից հանելով:
Որդիս, այս կենսահոս պատվիրանների թեկուզ մի մասը, բայց հմուտ օգտագործելով դու կկարողանաս կոտրել երկրագնդի ամենագեղեցիկ կանանց վամպիրային կամքը և մատի վրա խաղացնելով` տեղավորել գրպանում:
Բա՜յց…
Կա մի «բայց» այստեղ: Պիտի ունենաս գոնե մի բան քո մեջ, որևէ բան: Դա կարող ես ձեռք բերել ինքնամշակմամբ: Շատ բան պետք չէ: Գեղեցիկ լինելու կարիքն անգամ չկա: Տգեղությունը հաճախ կարող է ավելի օգտակար լինել: Գեղեցկությունը, ասում են, դիտողի աչքի մեջ է… իսկ քանի՞սը գիտի, որ աչքն ուղեղի մեջ է: Գաղտնիքը դիմացինի խելքն ուտելն է: Դու կարող ես իր «հինգ հազարով» պահանջված «մեկ միլիոնը» կամ «հարյուր միլիոնը» գրպանել և ավելին` նրան վանդակից դուրս թողնելու համար ձեռք բերել ևս մի քանի «միլիոն»:
Հիշի՛ր. եթե կինն իր գեղեցկությունը կուռք է դարձրել, կա՛մ տառապում է ինքնավստահության բարդույթից, կա՛մ էլ ունի խաթարված հոգեբանություն: Երկու դեպքերում էլ փորձանք է. դո՛ւրս դիր: Իսկական գեղեցիկ կինը, որ առողջ հոգեկան ունի, հանգիստ է ընդունում քո տգեղությունը:
Նա կարող է խելագարվել քեզ համար. վատագույն դեպքում կդառնաս նրա «տգեղ ջանը»:
Տգեղը գեղեցիկ է:
Որդիս, վերոնշյալ պատվիրանները գործում են կնոջը ձեռք գցելուց հետո: Նման կանանց գրավելը մեկ ուրիշ խնդիր է, որ կարող ես լուծել բարձրորակ սրիկաների դասարանն ավարտելուց հետո: Քո եղբայրները, թեև քիչ են թվով, բայց շուն են և ի զորու կլինեն հասարակության ներոլորտում էներգետիկ հավասարակշռությունը վերահաստատել:
Սա չարություն չէ, որդիս, այլ միտված է տիեզերական ուժերի խախտված հավասարակշռությունը վերահաստատելուն` խախտողին դնելով չափի մեջ, հարթեցնելով դեպի արարչություն տանող Ճանապարհը:
Սրիկան արարչի գործակալ է…
Բայց իմացի՛ր, որդիս. արժեքավոր կանանց առավելաբար կհանդիպես նրանց մեջ, ովքեր ոչ գեղեցիկ են, ոչ տգեղ: Վամպիրի գեղեցկության արժեքը հասարակական քնեածության հետևանք է:
Կնոջական «Ես»-ը, որի առջև տղամարդը դառնում է մուկ, «քաղաքակրթության» արժեք է դարձել. գրականության միջոցով տղամարդու վզին ամրացված ստրկության լուծն է: «Ես»-ը արարչի թշնամին է: Հազար ու մի փուսկուլներով շպարված այս «Ես»-ին պետք է ջախջախել: Կինը պարտավոր է ինքը գլուխ ծռել, տղամարդու հետույքը համբուրել, որպեսզի տղամարդն ընդհանրապես մտածի ամուսնության մասին ու հետո էլ ուրիշի բույն չմտնի: Բայց ի՜նչ. քաղաքակրթությունը վերածել են արուի դեմ ահաբեկչության համակարգի: Թող, որ նա՛ մոտենա քեզ, դո՛ւ ընտրիր. միայն ա՛յս դեպքում ես դու ընտրողը: Հո՜հո՜հո՜…: Այո՛, հենց ա՛յս «Ես»-ին պետք է արմատախիլ անել, որդիս: Թվում է անհնար բան. բոլո՛ր կանայք կհամախմբվեն քեզ մեկուսացնելու համար:
Եթե սեռը (գենդերը) հասարակական «համոզումի» կամ մտակաղապարների արդյունք է, ինչպես հայտարարում են որոշ ֆեմինիստներ, առավել ևս «համոզումի» արդյունք է կնոջ այս համաշխարհային դերասանությունը, որով բնորոշվում է կինը: Տղամարդը պետք է ոտքերին ընկնի, հետույքը համբուրի, որ նա «այո» ասի: Կինը` աստվածուհի, տղամարդը` պցալեզ ստրուկ, դրախտամարդը` ոռալեզ սուդրա:† Ահա կնոջ ա՛յս «Ես»-ը` «ազգային սրբություն սրբոցը», արարչական ճանապարհը խոչընդոտող մեծագույն որոգայթն է: Դրա հիմքը` կնոջ գեղեցկությունը, դարձրու ոտնասրբիչ, որդիս: Առանց «քաղաքակրթության» արժեքները ոտից գլուխ շուռ տալու անհնար է Դրախտն ստեղծել երկիր մոլորակում:
Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:
Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից:
† Ðݹϳëï³ÝáõÙ ëïñáõÏÝ»ñÇ ³Ù»Ý³Ñ»ïÇÝ ¹³ë³Ï³ñ·Á, áõñ ÍÝíáÕÝ»ñÁ Ù»éÝáõÙ »Ý ÝáõÛÝ Ï³ñ·³íÇ׳Ïáí: