Armen Melikian











ինչպես Էլլան քավորից թույլտվություն էր խնդրել, որպեսզի հետս դրսում թեյ խմեր: Քավորը թույլատրեց: Ապա հրավիրեց տուն՝ Կուսմիածին: Երեք շաբաթ խուսափեցի, մինչև իմ ու Էլլայի հարաբերությունները հստակվեին: Դեռևս մի ամիս էր, ինչ գտնվում էի Դրախտում: Էլլայի հետ գնացի Կուսմիածին, ու նախքան քավորին հանդիպելը մտանք մայր տաճար՝ Դրախտի կրոնական կենտրոնը:

Ըստ ավանդության՝ Բասսասարն այս եկեղեցու հատակագիծը ցույց է տվել «Գրիգոր» անունով մի օտարի, որի հայրը Դրախտի թագավորին սպանող վարձակալ էր: Բասսասարը սա արել էր, որպեսզի կատարվի Գոռգոռունի մարգարեի ձեռքով գրվածը՝ զի վերջիններին անելու եմ առաջին, առաջիններին՝ վերջին:

Մինչ Դրախտցիք Գրիգորին հավերժացրին որպես չարի ներկայացուցիչ՝ կոչելով «Անակի (Մարդասպանի) Որդի», Բասսասարի հետևորդները նրան «Լուսավորիչ» անվանեցին՝ նոր կրոնը Դրախտում պետականորեն հիմնավորելու համար: Սա միայն Դրախտի հատուկ հեգնանք չէր: Սատանայի լեզվում ևս կրետին «ապուշ» բառը քրիստոնյա բառից ծագող լեզվի գանձարանում մնացած հիշողություն է: Դա վկայում է ժողովուրդների համատարած պայքարի մասին: Այն մասին, որ տասնյակ սերունդներ խողխողելով է, որ Բասսասարն իր իշխանությունը հաստատեց: Հանուն սիրո: Բայց նահատակների համար արյան տուրք չի վճարում: Բասսասարն իրականում սեփական արյան վրեժն է լուծում՝ «Փրկություն» վարագույրի հետին թափելով միլիոնավորների արյունը:

Օտարը, թեև հավատավոր, բայց մոլեռանդ մարդ էր՝ անհաղորդ Դրախտի մշակույթին: Թագավորի զորքերի գլուխն անցած՝ հիմնահատակ կործանեց Դրախտի հին քաղաքակրթությունը, քայքայեց մշակույթը, հաստատեց նոր կրոնը՝ ջարդելով հազարներին: Կտրեց Դրախտի գլուխը, դիակի վրա պատվաստեց Հուդայի գլուխը: Այս դեպքերը տեղի ունեցան սկսած 301 թվից:

Մայր տաճարը հիմնադրվեց մի վայրում, որը եղել է Մայր աստվածուհու մեհյան. մինչ այդ կոչվել է «Սանդարամետ»: Բասսասարականների համար այս բառը Դժոխքին համարժեք իմաստ ստացավ: Սանդարամետը, սակայն, նշանակում էր Սուրբ Հոգի, Երկրի Ոգին. այստեղից էլ բխում է դրա՝ Երկրավոր Մոր մեհյանը լինելու հավանական իրողությունը և Սուրբ Հոգին կապում մայրական գաղափարին, մի բան, որ հաստատվում է Դրախտի ազգագրության մեջ:

Սուրբ Հոգու առնչությունը մոր գաղափարի հետ ոչնչացվեց հայրամետ և մայրասպան բասսասարականների կողմից:

Վանքում ուշադրությունս գրավեցին Բասսասարի տասներկու աշակերտների նկարները: Շարված էին շրջանաձև, այնպես, ինչպես Զոդիակը շրջան է ենթադրում՝ որպես տիեզերական օրացույց: Էլլային ասացի, որ մեր և հաջորդ սերունդների կյանքում այս պատկերները պետք է փոխարինվեն Հայկի տասներկու ուստրերի և դուստրերի պատկերներով: Այլայլվեց. Էլլան «հայ-քրիստոնյա» էր. այդպես էին հավատացրել նրան:

Մասսագետը վեցերորդ հարկից ժպտում է:

Հայկը Դրախտի հիմնադիրն է: Սակայն սովորական պատմական անձնավորություն չէ, ինչպես ենթադրում են շատերը: Ժամանակի Աստվածն է՝ մարդկային պատմության և քաղաքակրթության Սկիզբը: Նրա տասներկու ուստրերն ու դուստրերը աստվածներ են: Յուրաքանչյուր ամսվա և օրվա ու գիշերվա տասներկու ժամերի պահապաններն են: Հետազոտություններս ցույց են տալիս, որ Զոդիակի ծննդավայրը եղել է Հայաստանը:

Հայկի հակառակորդ Բելը, որը համապատասխանում է դրախտյան Էպոսի Բաղդասարին, տիեզերական նախազոհն է: Նրա մահով ստեղծվում է Հայոց Աշխարհը, այլաբանորեն՝ Տիեզերքը. դիցաբանության մեջ Տիեզերքի կենտրոնը գտնվում է նախազոհի զոհաբերման վայրում, տվյալ դեպքում՝ Վանա լճի մոտ:

Հին դիցմոտիվ է, ուր երկվորյակ եղբայրներից ավագի զոհաբերությամբ կայանում է արարչական ստեղծագործությունը. հիմնադրվում է ազգը: Բելը հավանաբար Հայկի ավագ երկվորյակն էր, իսկ Էպոսի Բաղդասարը՝ Սանասարի ավագ եղբայրը, և ո՛չ թե հակառակը, ինչպես որ է հայկական ժողովրդական, առավել ևս գիտական մտածողության մեջ:

Հակոբի մեծ եղբայրը Եսավն էր, որից նա խլեց ավագության իրավունքը և դիցաբանական հիմնադիրը հանդիսացավ Իսրայելի տասներկու ցեղերի: Սա հնդեվրոպական և հին հայկական առասպելի արձագանքն է, որտեղ նախազոհի գաղափարը վերափոխվել է անդրանիկությունը «խաբելով» գողանալուն:

Տասներկու աստվածների գաղափարը՝ որպես Ժամանակի աստվածներ, դուրս է մղվել Հուդայի կրոնից, քանի որ այդ միտքը վերցվել է այլ աղբյուրից և այնուհետ աղավաղվել՝ կորցնելով կապը իրեն ծնող դիցաբանական կառույցի հետ:

Տասներկուսի դիցաբանական ու գաղափարախոսական ակունքների արտահուդայական լինելը երևում է նաև այն առասպելից, ուր Մովսեսի հաջորդը՝ Հիսուսը գալով իրեն «խոստացված» երկիրը, գտնում է տասներկու բոլորաձև շարված քարեր: Շրջանը նշանակում է Ժամանակը, ինչպես այսօր ժամացույցն է: 16-րդ դարից սկսած «Աստվածաշնչի» գաղափարախոսները գրքում Հիսուսի անունը փոխեցին Հեսուի, ավելի ևս մթագնելով Հիսուսի առասպելական եգիպտական արմատները: Մովսեսի եգիպտացի լինելն ու հրեաների կողմից նրա առասպելի խարդախումը ապացուցվում է հրեա Ֆրոյդի կողմից: Հանգամանալի ուսումնասիրություններ ցույց են տալիս Մովսեսի առասպելի ակունքը միաստվածության հեղափոխական հիմնադիր Ախենաթեն փարավոնի անձին մեջ: Ախենաթենին հաջորդեց Թութանխամենը, որը երիտասարդ տարիքում սպանվեց, ըստ երևույթի՝ կրոնի պատճառով: Աստվածաշնչյան առասպելում Մովսեսին հաջորդեց Հիսուսը: Մովսեսի եգիպտական ծագման մասին խոսել են Մանեթոն և հին ժամանակների մի շարք պատմագիրներ: Մանեթոնը Մովսեսի առասպելի մասին խոսելիս հրեաների անունն անգամ չի հիշում:

Բանավոր պատմությունը ծնող դեպքերից հազար տարի անց հիշողությունն ամբողջությամբ խեղաթյուրվում է, Մովսեսի ծագումը՝ յուրացվում հրեա կրոնականների կողմից, որոնք ամեն կերպ աշխատեցին թաքցնել նրա եգիպտացի լինելը: Ստեղծվեց հակակրոն, հակապատմություն, հակահիշողություն և հակաճշմարտություն, ինչն առ այսօր հալածում է արդարության և ճշմարտության համար պայքարող մարդերի ընդվզող հոգիներին: Այս արվեց հակառակորդի լավագույն համարված գաղափարական ձեռքբերումները սեփական ժողովրդին վերագրելով, հակառակորդի առասպելների ենթակառուցվածքը սեփական այլամերժ գաղափարախոսության հարմարեցնելով, հակառակորդի ինքնությունը գողանալով, նրա սեփական պատմության հիշողությունը խեղաթյուրելով, սեփական ժողովրդին տեսլականացնելով ու աստվածային ծագում վերագրելով և հակառակորդին բեվեռացնելով որպես չարի ներկայացուցիչ, հակառակորդին ստորացնելով ու սեփական ցեղի Աստծուն վերագրվող հակամարդ առասպելներով նրա հոգևոր ուժը կոտրելով: Ու դրանից մի քայլ էլ այն կողմ անցնելով՝ սեփական ցեղի տխեղծ կուռքին տիեզերական Աստված հռչակելով, գրոհել մարդու հոգևոր ձեռքբերումների ժառանգության դեմ, կրոնական կայսերապաշտության միջոցով մարդու ողնաշարը կոտրելու համար: Այսպիսի ստորություն և ոճիր մարդերի պատմությունը դեռ չէր տեսել, եղբայրներս: Սրան չեն կարողացել գերազանցել ոչ Ֆյուրերը, ոչ էլ Սատանան, եզրակացնում է Սև Շունը, որի ելույթների մասին այս նամակով ձեզ գրելու եմ: Ինքներդ կդատեք, եղբայրներս:

Բասսասարի տասներկու առաքյալների ակունքում Իսրայելի հերյուրածո տասներկու ցեղերն են: Իսկ դրա ակունքում էլ իրականում Հայկի տասներկու ուստրերն ու դուստրերն են: Տասներկուսի դիցական ակունքները հայտնվում են նաև Եգիպտոսում: Այս մասին ևս դեռ ձեզ կգրեմ:

Հատված Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից:

 

 



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
Follow

Get every new post delivered to your Inbox.