Armen Melikian











Գործունյա չէի Սուրբ Երրորդություն կուսակցության աշխատանքներում: Ինձ մոտ գերակշռում էր բարոյական կողմը: Վարմունքով ցույց էի տալիս, որ պայքարելու եմ արդարության համար, ի հեճուկս տառապած Դրախտի թշնամիների: Գիտեի, որ Սուրբ Երրորդության անմահության գաղտնիքը Օսման փաշան էր: Թեև հաճախ բացակայում էի ժողովներից, որի համար Սուրբ Երրորդությունն ինձ սպառնում էր երազազրկել, ճրագս մարել, սակայն թույլ էր տալիս, որ շունս ելույթ ունենա «Սուրբ Երրորդություն» թերթում` վճռորոշ պահերին ասելով իր խոսքը:

Երբ մասնակցում էի ժողովներին, հոգեկան բավականություն էի ստանում: Մարդերը թող կարծեն, որ շունը հոգի չունի: Այստեղ հավաքված էին մարդիկ, որոնց հայրերը ճողոպրել էին ցեղասպանությունից: Ապրում էին անցյալի հուշերով, գոյատևում ու գործում էին ներկայում` ապագայի հույսով: Ուխտել էին կյանքը զոհել ազգի համար: Հայությունը նրանց համար կրոն էր, և որքան նվազ բանիմաց էին, այնքան մաքուր էր հոգին: Երգում էին պայքարի երգեր, իսկ ամեն մեկի կյանքը հատորներ լցնող ոդիսական էր:

Այստեղ էր բարեկամս` Վարդգեսը, որը կուսակցության պատմության յուրահատուկ, ոչ ուղղափառ հանրագիտարան էր: Շատ էի ափսոսում, որ նրա հուշերը կարող են կորստյան մատնվել` իրենց մեջ պարունակելով Երազստանի պատմության յուրահատուկ դրվագներ: Զանակ հայրենասեր էր: Դա շանս համար ուներ հոգևոր արժեք. արտահայտվում էր վեհ տեսլականների դրսևորմամբ, որից բխող արարչական էներգիան էր համակում ինձ: Երբ զրուցում էի հետը, տրամադրությունս բարձրանում էր շաբաթներով:

Այդ ի՞նչ ուժ է, որ ինձ ենթարկում է կատարսիսի: Նույն կատարսիսն էր տեղի ունենում մոտս, երբ լսում և երգում էի Սուրբ Երրորդության հայրենասիրական պայքարի երգերը:

Ագուլիսցի քաջ պատանի,

Մահվանդ լուրը ով թող տանի.

Քեզպեսներուն բյուր երանի,

Դուք եք հույսը Հայաստանի:

Կամ.

Շարժեցե՛ք տղերք սրեր շողշողուն,

Թափեցե՛ք կրակ թշնամյաց գլխուն,

Գազան թշնամյաց գլխուն,

Դաժան թշնամյաց գլխուն:

Թվում էր, եղբայրներ` որոշակի կապ գոյություն ունի հեղափոխական երգերի և հոգևոր երաժշտության ներքին ենթակառուցվածքների միջև. երկուսն էլ իրենց անկաշկանդ հորձանքով հոգևոր արժեքների բարձրախոսը դառնալով` իրագործում էին նույն որակի կատարսիս շան ներաշխարհում:

Այստեղ կար ժողովրդավարական մթնոլորտ. ընկերները շնավարի հաչում էին թյուրիմացության մեջ հայտնվող Սուրբ Երրորդության սերովբեների վրա: Հաջորդ տարի ղեկավար ընտրվեց մի ընկեր, որը սահմանափակեց մեծերին ուղղված քննադատությունները: Սո՜ւս. ընտրվել է Երրորդության միջամտությամբ:  Սուրբ Երրորդությունը այլախոհներին էշի դրախտ է ուղարկում:

Հավաքված արևի թաղման վայրում, այս մարդիկ ապրում և շնչում էին հեռավոր Դրախտով: Ամեն մեկը մի Դրախտ էր կրում ուսերին: Ծանր բեռ էր, որի կրողները միայն գերմարդիկ կարող էին լինել: Սիրում էի ամենաանտաշներին: Նրանց գեղեցկությունն ու ներդաշնակությունը հենց տգեղության, անճոռնիության և հաճախ` պարզամտության մեջ էր: Անկեղծ մարդիկ էին, մաքուր խղճի տեր, օրինապահ, նվիրված և պահանջկոտ առաջին հերթին իրենց նկատմամբ:

Երազողներից ստացած իմ ջերմ տպավորությունները չէին կրկնվելու Դրախտում:

*   *   *

            Սուրբ Երրորդությունը, Երազստանի ամենաուժեղ կուսակցությունը լինելով, զերծ չէր բացասական կողմերից: Ինձ դուր չէր գալիս այն, որ անդամներից ոմանք որմնադիրներ (մասոններ) էին: Թեև երազողների ամենաորմնադրականացված կազմակերպությունը չէր: Նրան խստորեն քննադատող Ազատ չորմնադիրների կուսակցությունը կիսաորմնադրականացված է: Իսկ իրենց «Աստծո մարդ» հորջորջող բողոքականների կրոնականները մեծ մասամբ որմնադիրներ են: Որմնադրականության որջ է Մասոնիասի կաթողիկոսության ողջ համակարգը: Սա բացահայտ կերպով դրսևորվող կեղծիք է Երազստանի կրոնականների կողմից, քանի որ որմնադրականությունն ու բասսասարականությունը տարբեր աստվածներ են պաշտում:

Հետևություն, եղբայրներ. Երազստանի կաթողիկոսները քամելեոններ են: Որմնադիրները եռագլուխ կուռք են պաշտում: Ի՞նչ է նշանակում մասոն-քրիստոնյա, այն էլ` կաթողիկոս: Ավելի արտառոց բան չէ՞, քան, ասենք, իսլամ-կաթոլիկը` մոլլա-կարդինալ:

Ըստ Սուրբ Երրորդության կանոնակարգի` անդամներն իրավունք չունեն որևէ այլ կազմակերպության մաս կազմել: Պատժվում, հեռացվում են կուսակցությունից:

Սկզբունքը չի կիրառվում միայն մի կազմակերպության նկատմամբ, այն է` որմնադիրների: Երրորդությունը դարձյալ դավաճանում է կանոնակարգի սկզբունքներին:

Եղբայրս, որը մի ժամանակ համեստ որմնադիր էր, դիմում էր ներկայացրել` ընդունվելու կուսակցության շարքերը և մերժվել. անկեղծ լինելով` դիմումի մեջ հիշատակել էր որմնադիր լինելը: Դիմումը մերժող կուսակցականը, սակայն, ինքը ևս որմնադիր էր… գաղտնի…

Հետևանքն այն է, որ Սուրբ Երրորդության ներսում գործում է մի խմբակ, որի անդամներն են միայն ճանաչում իրար: Սա որևէ կազմակերպություն քայքայելու կամ դրսից ղեկավարելու ավանդական միջոց է և անհարիր է կուսակցության դավանած արժեքներին: Ովքեր ուզում էին մնալ որմնադիր, պետք է հեռանային Երրորդությունից և, ընդհակառակը, Երրորդությանը դավանողները պետք է հրաժարվեին որմնադրականությունից: Չգիտեի, որ սխալվում եմ, եղբայրներ: Արի տես, որ որմնադիրներն իրենք երրորդություն են պաշտում, մետա-երրորդության մեկ այլ դրսևորումն են:

Երբ դեռ տհաս էի, «հեղափոխական» կուսակցության ղեկավարների երկերեսանիությունը զայրացնում էր մանավանդ որ Օսմանստանի որմնադրական օթյակներում ձևավորվեց Դրախտի ցեղասպանության ծրագիրը, իսկ որմնադրական կազմակերպությունները մինչև օրս ներողություն չեն խնդրել վերապրողներից:

Եթե հարցնեք ինչու, կասեմ:

Սնվում են գաղտնի անցյալի առասպելներով: Չբացահայտված վախն օգնում է պահպանել առասպելական կենտրոնաձիգ ուժը, դառնալով իշխանության խթան: Մանավանդ, երազողների ցեղասպանությունը գլխացավանք էլ չէ:

Հատված Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան գրքից:

¶ÇñùÁ ϳñ»ÉÇ ¿ Ó»éù µ»ñ»É ¶É»Ý¹»ÉÇ ê³ñ¹³ñ³å³ï, ²åñÇÉ ¨ ä»ñ× Ñ³ÛÏ³Ï³Ý ·ñ³Ë³ÝáõÃÝ»ñÇó:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
Follow

Get every new post delivered to your Inbox.