Կաթողիկոսը Աստծո ձախ բազուկն է՝ Դրախտի հոգևոր գլուխը: Դրախտցիք ունեն մեկուկես գլուխ: Բուն Գլուխը նստում է Կուսմիածնում՝ Կուսապատից քսան րոպե: Կուսմիածնից երևում է վեհաշուք Արարատը, ուր, ըստ ավանդության, հանգրվանել է Նոյյան տապանը: Տասնիններորդ դարի անգլիախոս մի ճանապարհորդ նկարագրում է, որ պայծառ մի օր ականատես է եղել Արարատից մինչև վանքը կամար կապած ծիածանի: Տաճարի ընտրության վայրը պատահականություն չէ, մանավանդ, որ այն փոխարինել է Մայր Դիցուհու մեհյանին:
Այս քաղաքը հեթանոսական մեծ կենտրոն է եղել անցյալ փառքի դարերում, երբ Դրախտի սպարապետները արհամարհում էին հարևան հռոմեական կայսրության բանակներին, երբ նրանց հետ հաշվի էր նստում Հին Հռոմը:
Այնուհետև Դրախտն ընդունեց Բասսասարի կրոնը: Նշանակալից իրադարձություն էր սրա կրոնի պատմության մեջ. աշխարհում առաջին անգամ այն պետական հովանավորություն էր ձեռք բերում, այն էլ այսպիսի մի երկրում՝ Աստծո նստավայրում: Պատմաբանները տատանվում են տարեթվի շուրջ՝ տեղափոխելով այն 284-ից մինչև 314 թվերը: Մեծամասնությունը հենվում է Դրախտի եկեղեցու ավանդության վրա, որն ընդունում է 301 թիվը:
Ըստ ավանդության, հիմնադիր Գրիգորին նետել են Խոր վիրապ կոչված գետնափոր խուցը, որտեղ անցկացրել է տասներեք տարի:
Դրախտում վերջերս տոնեցին այս իրադարձության 1700-ամյակը, մայրաքաղաք Կուսապատի կենտրոնում՝ աշխարհի առանցքի վրա, կառուցեցին Հիսուսի ոգուն համապատասխանող հիսուն միլիոն լինկոլնանոց գառնուկարան: Բայց այնտեղ հաճախ ավելի քիչ այցելու է լինում, քան ընդհատակյա անշուք նկուղում, ուր հետևում են մեռելների հոգիների համար մոմ վառելու՝ նախնիների պաշտամունքի մնացորդ հին ավանդությանը:
Գառնուկարանի կենտրոնական մասում կա վանող մի մեծ նկար: Այն պատկերում է մի կնոջ՝ լաթերով ծածկված կիսամարմինը, որին հաջողվել էր խաբել ախոռում ծնված որդու հետևորդներին և հափշտակել Տիեզերամոր Գահը՝ մարդկության հազարամյակների ժառանգությունը:
Սրա «Աստվածամայր» տիտղոսը Բասսասարի հետևորդները հափշտակեցին եգիպտական տիեզերամոր խորհրդանիշ Իսիսից՝ հայոց Ծովինարից: Իսիսի Որդին էր Հորը՝ Արևը: Գողացան նաև պատկերը. Տիեզերամայր Իսիսն էր պատկերվում Արև Մանուկին գրկած: Այս հավատալիքի արմատները հազարամյակների խորքերն են հասնում և առնչվում հայկական դյուցազներգության հերոս Մեծ Մհերին:
Դրախտի պատկերապաշտ՝ կռապաշտ կաթողիկոսն իր գառնուկներից պահանջում է խոնարհվել հուդա կնոջ առաջ: Բայց արժի՞ սրան նույնիսկ հետույքից թոթվել: Այսինքն, հավատարիմ մնալով Կուսաստանի ավանդությանը: Եղբայրներ, կավատները գոնե հաճախորդների առաջ պոռնիկին խոնարհվելու պահանջ չեն դնում: Շունս մերժում էր ընդունել այդ իշխանությունը, Սուրբ Սուրբ Գառնուկապան և Կույս Կույս Մարիամ զույգի թրի տակով անցնելը: Սրիկայի համար պոռնիկի արժեքը զրո է: Այդպես չէ կաթողիկոսի համար, որի երազն է…
Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը՝ խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար:
Բայց եղբայրներ, այդ իշխանությունը իրավական կամ բարոյական հիմք չունի. հաստատվել է արյունահեղությամբ և մշակութասպանությամբ:
Այսօր Կուսմիածնում այլ իրավիճակ է: Բուն Գլուխը նույնիսկ իր թաղամասի հոգևոր ոլորտը չի կարողանում ղեկավարել: Այնտեղ իշխում են Դրախտի երկու հրամանատարներ. առանց նրանց հրահանգի՝ ճանճն անգամ չի կարող թռչել քաղաքում, էլ չխոսենք գործ դնելու մասին: Իսկ ընդհանուր հրամանատարությունը… նախագահ կոչված գերագույն հրամանատարը և զարթ-զուրթ խոսող պաշտպանության նախարարը աչք են փակում՝ ոճրագործների գործունեությունից բաժին ստանալու համար:
Եվ այժմ դրախտցիք, ազատվելով Օսման փաշայի, ապա Լենին հայրիկի լուծերից, ծրագրում են միանալ Եվրոլանդին, ինչպես հավաստում է Աստված, Դժոխքագործերի Որդի և Մամլո Հոգի համեստ երրորդությունը…
Աւրհնաբանենք ընդ Հաւր և Որդւոյ և զանբաժանելի բղխումն՝ նոցին փառակից Հոգւոյն տէրութեան, որ ստեղծ զբնաւս և կենդանածնէ զամենայն…
Հոսանքն ի վեր թիավարելով մի օր կհասնեն այնտեղ, երբ Աստծո պալատի առջև կուտակված թքերը, գետի վերածվելով, միանան Դանուբին:
Թակում են Եվրոլանդի Բարձրագույն դուռը:
- Ո՞վ է:
- Աստվա՜ծն եմ: Բերել եմ իմ երկիրը՜՝ Հիսուսի ա՜ռաջին պետությունը՜, ձեր Վեհապանծ Միո՜ւթյանը կցե՜լու:
- Մենք Ձեզ չենք ճա՜նաչը՜մ,- պատասխանում է մուծիկը:
Եվ Աստված Թքագետով գլխիկոր վերադառնում է… Դրախտ:
Աստծո նշանաբանն է՝ Դեպի Դժոխք:
Ալեկոծ ճանապարհ է լինելու Դրախտի համար, որտեղ հրեշտակները հերձատում են շներին:
Արդար լինելու համար պետք է ասել, որ Կուսաստանում չեն քաքում ծովափին (ծով չկա), ինչպես անում են Սուրբ Լանկայում, կամ միզում փողոցների անկյուններում, ինչպես, օրինակ, Փարավոնների երկրում:
Կես Գլուխը նստում է Մասոնիասում, որն Ադոնիսի՝ Միջերկրականը եզերող արվարձան է: Թեև Բուն Գլուխն ունի ծխական ու սահմանափակ հետաքրքրություններ, Կես Գլուխը գրավում է ամենաբարձր պաշտոններ Բասսասարի համաշխարհային կազմակերպություններում: Նրա գլխավոր պաշտոնը երազստանցիներին երազներով օրորելն է:
Կես Գլուխը բուսավ սառը պատերազմի տարիներին՝ աշխարհասփյուռ երազստանցիներին Լենին պապիի ոտնձգություններից պաշտպանելու պատրվակով, բայց սառը պատերազմի ավարտից հետո ինչքան էլ հետ խոթեցին իր ծակի մեջ, չմտավ: Այնքան էլ հեշտ բան չէր: Նույնիսկ մեր փառավոր Դժոխքում՝ կենտրոնացած համակարգերով ու անգերազանցելի միջոցներով, Դժոխինգտոնի փորձառու քաղաքական գործիչները լավ գիտեն, թե ինչքան հեշտ է ստեղծել մի կազմակերպություն կամ բաժանմունք ու որքան դժվար կազմալուծել այն: Շեքսպիրը ստեղծեց Կրտսեր Շեյխստանը՝ քարյուղի վրա հակակշիռ ունենալու սեփական շահերից ելնելով, բայց ո՞վ հիմա գիտի, որ մի ժամանակ այն Միջագետքյան նահանգ էր, եղբայրներ:
Բայց կան բժիշկներին անհասու պատճառներ Կես Գլուխի գոյության գաղտնիքի մեջ…
Դրախտցին, թեև հիմնարար դեր է խաղացել կրոնի զարգացման պատմության մեջ, ներկայումս տեղատվության մեջ է և մխիթարվում է անցյալի փառքով: Արդեն կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Դրախտում հետզհետե արմատավորվում է կորաքամակ բողոքական մի զանգված, որը փառաբանում է Հուդային: Ուսումնական հաստատություններում բազմահազար երեխաներ խողխողվում են Եհովա կուռքի զոհասեղանին:
Երազստանցիների ուսումնական հաստատությունները այս կամ այն չափով ենթակա են մասոնների ազդեցության: Ուսուցիչները սարսափում են աշակերտներին հայտնել, որ իրենց ցեղասպանությունն իրագործող երեք տասնյակ կազմող խմբակի անդամները մասոններ էին:
Մինչ «Գուգլ» համացանցային ծառայության վրա տարրական փնտրումը տալիս է երիտթուրքերի, հուդաների և ազատ որմնադրական շարժման կապերը հաստատող 996 հասցեներ, Աստծո ոչխարների կուսակցական ղեկավարները սարսափում են այդ մասին բառ անգամ ասելու, քանի որ նրանք էլ ազատ մասոնների իմաստուն ուլիկներն են: Մեեե՜…
Իհարկե, ոչ բոլոր աշակերտներն են հալած յուղի պես ընդունում «աստվածային գիտությունը»: Երբ պարոն Հակոբը վեցերորդ դասարանում մեզ սովորեցնում էր «մարգարեների» մասին, ամեն անգամ դեպի գրատախտակը շրջվելիս, տղաները մի հատիկ բրինձ էին նետում ճաղատ գլխին: Խեղճն այդպես էլ չկարողացավ իմանալ հատիկների աղբյուրը, նույնիսկ մեզ հրակոծած սպառնալիքներից հետո:
- Ճա՛նճ է, պարոն, ճա՛նճ:
Թե՛ Երկիր մոլորակում, թե՛ Դրախտում վխտում են Բասսասարի անվան տակ Հուդա քարոզող կազմակերպություններ: Մեկուկես կաթողիկոսները փորձում են պաշտպանվել այս հարձակումից, սակայն անզոր են, քանի որ իրենք ևս առաջնորդվում են նույն առասպելաբանությամբ: Նրանք «Դրախտի եկեղեցվո պատմություն» դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում են դրախտցի մանուկին: Պետական հեռուստաընկերությունը եռանդով օգտագործում են մատղաշ մանուկը թունավորելու համար և խուլ են բոլոր քննադատությունների հանդեպ:
Կաթողիկոսները քարոզում են, թե մի օր Բասսասարն ամպերի վրա պիտի երևա ու փրկի դրախտցիներին, ինչպես նրա անունը կրող տապանի մեջ գտնվող այլևայլ ազգերի գառնուկներին: Այսպես են խաբում, եղբայրներս, ու Դրախտի գառնուկներին առաջնորդում դեպի Հուդայի մայրաքաղաքը:
Բայց խաբեբան կարո՞ղ է փրկել մարդուն: Առածն այստեղ գամը գլխին է խփում. ո՞ւմ պարանով է մարդ իջնում ջրհոր:
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ մեկուկես կաթողիկոսները մասոններ են (ես չեմ գիտեր, եղբայրներ, Աստված գիտե): Նշանակում է՝ երբեք չեն նախաձեռնի գաղափարախոսական բարեփոխում, որ անհարիր է մասոնների շահերին: Դրախտը կպահեն գաղափարական սպառողի և ստրուկի դիրքում. ոչխարը պետք է շարունակի փառաբանել Հուդայի անորակ առասպելները՝ դրանք շփոթելով ճշմարտության հետ:
Կես կաթողիկոսի կրոնական համակարգը ղեկավարվում է կիսագրագետ կամ անգրագետ մասոններով. «Իմ էշն ուրիշի առյուծից լավն է»: Այս հաստատությունը ոտից գլուխ որմնադրականության որջ է և Երազստանի գիտակից երիտասարդության՝ ազգից ու արարչից հեռանալու գլխավոր պատճառներից մեկը: Ըստ ոմանց, վերջին երեք† կաթողիկոսներն էլ մասոններ են:
Ըստ այս աղբյուրների, եղբայրներս, բուն կաթողիկոսի վերջերս կայացած աննախադեպ թեժ ընտրությունը պայքար էր մասոն և չմասոն թեկնածուի միջև, որի արդյունքում մասոնների նախընտրած թեկնածուն շահեց ընտրությունը՝ բազմելով ՀԱՅ-ի գահին: Բայց սա սուտ է, եղբայրներս: Դատարկ տեղը մրոտում են սուրբ կաթողիկոսի համբավը:
Երազստանցիները, հոյեղ ստրուկներ լինելով, երկյուղածությամբ համբուրում են մասոն կրոնականների զգեստները, ընդունում իշխանությունը: Բավական է, որ մի բթամիտ կրոնական ուսանող, առանց որևէ հարցի պատասխանելու, հայտարարի. «Մի՛ լսեք նրանց. ձեզ մոլորեցնում են», և ահա ոչխարների մի բանակ միահամուռ կբառաչի. «Դո՛ւրս շպրտեք հերետիկոսներին. մեր հովվի դեմ են խոսում»: Ազգը կկրկնի.
- Մեր հովվի դեմ են խոսում:
Երազստանցիների ուսանողական կազմակերպությունները, որոնք կոչված պիտի լինեին ստրկությունից ազատագրելու ազգը, առաջադեմ Դժոխքում անգամ, ներառյալ բոլորին սիրելի Դժոխդել քաղաքում, ղեկավարվում են նման հետադեմ ուսանողներով:
Մի քանիսը իրար մեջ գերգաղտնի փսփսում են.
- Ցած խոսեցեք, ջեսուս (լրտես) կըլլա…
- Ջեսո՞՜ւս…
- Ջեսո՛ւս. սո՜ւս…
- Սո՜ւս. մասոններ են…
- Ամմա՛ն, իմ անունս չի տաք: Ես պզտիկներ ունիմ:
- Ես ամեն օր աշխատանքի եմ գնո՜ւմ (հերոսություն): Ինձ ֆրիվեյի վրա կսպանե՜ն…
- (Շրջահայաց իմաստուն աչքեր):
Ստրո՛ւկ երազողներ, արժանի եք ձեր ճակատագրին:
Երազստանեայց Մասոնական Հուդայական Եկեղեցի:
Սրան են երազողները դիմում իրենց հոգիների փրկության, մեռելների հանգստյան, նորածինների օծման և ընտանիքի հիմնադրման համար:
Եվ հերետիկոսապետին մերո, և պատվական հայրապետին ամենա՜յն աշխարհի, դրախտոց մեծի տանն կիլիկիո տյա՜ռն, տյա՜ռն, ամբակումա սրբազնագո՜ւյն հերետիկոսի…
Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:
Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից: