Կուսաստանում կա համբավավոր գրողների միություն, կոչվում է Կուսկոմգրողշին: Կուսկոմգրողշինը Կուսաստանի գաղափարախոսական վերնաշենքը կառուցողծխնելույզ քաշողների հիմնարկ է: Կուսկոմգրողշինի ուզն է իշխան Հաճի Աբդուլլահ Համիդօղլուն, գրչանվամբ` Աբդուլլահ Րուհուլլահը: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի հատուկհրավերով Կուսկոմգրողշինի անդամ ընծայվում են յոթանասունն անց, յոթանասուն ստանյան մրցանակ ծպպացրած խոշորահամբավ ու վաստակահոգն գրողները` Աստծուբարեբանները: Հաճին մշտնջենական փառքով է պսակում աստվածահմա գրողներին, հալածում աղճկորդիներին` Խոթիչի աղարծի թշնամիներին: Խռխռում անեղ անեծքներ: Կեցցե՛հավածին ու անվախճան թագավորությունը: Անկցի՛ պրոլետարների խաժամուժը:
Մրցանակները բաշխում են Աստված ու նրա բեմբասաց Աբդուլլահ Րուհուլլահը` զուգավար: Մրցանակ ստանում են գրողները, որ աստվածային երեք գոյականների շուրջմի-մի ,ես եմ են տնկում:
Ես Հայաստանն եմ:
Ես Արարատն եմ:
Ես Ցեղասպանությունն եմ:
Անշուշտ, առանց մոռանալու այս եռաբանության հարատուտը.
Ես Խոթիչի հավատարիմ ծառան եմ:
Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր տերերին:
Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը տիվ ու գիշեր զռնչում է. Կուսաստանցի գրողը պարտի փառաբանե՛լ Կուսաստանը: Աստվածային քարոզչությունը հի՛մքն է Մե՜ր ազգայի՛նքաղաքականության: Անկցի՛ շնիզմը: Մա՛հ Սատանայի էմիսարներին:
Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը փոխարինեց ընկեր Արևշատ Արևշատյանին, հորժամ վերջինս Բարձր դռան հրավերով Երկնակալի ձեռքերի մեջ հոգին ավանդեց: Աստվածհոգին լուսավորե: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի փաղանգում կան աներկ որեր, որ Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էին գրել, իսկ Աստծու օրոք ավելացրին աստվածայինյոթներորդը: Հրդեհը որոց գրած վեց բառերը կլանել է, մնացել է սոսկ յոթներորդը` Աստված բառը: Սրանք մշակում են Կուսաստանի գիր հարամանելու քաղաքականությունը,խորացնում մեռելների պաշտամունքը:
Կուսկոմգրողշինն ունի արտգործ բաժանմունք, որի գործը մեռելների քարոզչությունն է: Կոչվում է Դագաղգիրգործ: Դագաղգիրգործի նախարարը` մեծ արվեստաբան,խորախոր կուսաբան, երկնակոխ մեռելաբան ու մեծնմեծ ամենաբան մառադեմ Այաթոլլահ Մոնթազերին, որը Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էր գրել, բայց հրդեհը կլանելէր աշխատանքը նրա, Դժոխք ժամանելով, մի օր ինձ հեռաձայնեց.
— Ո՜վ դու լպիրշ, քո գիրքը չե՜ն կարդալու Կուսաստանում, դու ձախողվա՜ծ գրող ես, քո գիրքը ձախողվա՜ծ գիրք է. չհանդգնե՛ս հանկարծ որևէ լեզվով թարգմանել:
— Հրամանդ ի կատա՜ր, տե՜ր իմ:
Կուսկոմգրողշինի քերովբեք մինչև ծայր սանձավարվում են հպարգելքներով: Կեղծիքն աղաղակում է գրականության և արվեստի մեջ: Որոնց շարակի մեջ են տեղավորել,կնքել բերանը: Ներսից նայող մրջյունների համար ըղձական աշխարհ է, դրսից` տիեզերքի արարչական դաշտերից` անհմա մղեղ: Սեղմ կոշիկների, ճախ գլխարկների, նեհպայուսակների, վերարկուների փաթեթի մեջ ժողխում են արարչական կենսուժի սովից: Գեղագիտության քողի տակ արտադրում են հախնթոր պատրանքներ` շփոթելով դրանքգրականության ու արվեստի հետ: Նրանց համահունչ կարկաչում է մթության մեջ այն վարար, Մեռելստան երկիր դրախտավայրը և աղմուկն իր արձակում անծայրածիրԵրազստանի եթերով: Մեկուսացվում ու հալածվում են ժամանակի ոգին արտահայտող գրողները, մինչ մեռելապաշտներն արժանանում են գրավարձի, Սուրբ Երրորդություն և ՄիԱստվածություն կուսակցության, ախտապուց մշակութային միությունների, կուսպուց հեռուստաժամերի ու Կալիպոռնիայի համալսարանի օրօրյա փառերգությանը:
Այսպես է գրվել պատմությունը Դրախտի:
Այս գիրքը, սիրելի ընթերցող, ոլորվում, ոլորվում, ոլորվում և շիփ-շիտակ մտնում է Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի ու նրա համհարզների հետույքները:
Աստծու:
Այսօր ճրագ մը մարեցավ Դրախտում: